ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ 100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակի շրջանակներում  ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դեկտեմբերի 23-ին Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր  ցուցահանդես, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։

     Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի և Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներ, անվանի ճարտարապետներ և շինարարներ։

     Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը ողջունելով հյուրերին՝ խոսքը փոխանցեց Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, ով շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց համալսարանի 100-ամյակի կապակցությամբ` մասնավորապես նշելով, թե որքան անգնահատելի է համալսարանի նշանակությունը հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման, ավանդույթների պահպանման, ինչպես նաև ականավոր ճարտարապետների ու շինարարների մեծ ավանդը քաղաքաշինության բնագավառի զարգացման գործերում: Մաղթեց դասախոսապրոֆեսորական կազմին, սիրելի ուսանողներին՝ միշտ լինել հայկական ճարտարապետության և շինարարության նոր վերելքների առաջատարն ու կրողը:

     Այնուհետև ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ով ևս շնորհավորեց համալսարանի աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ներկայացրեց համալսարանի ստեղծման, զարգացման փուլերը, ձեռքբերումները, միջազգային հարթակներում ունեցած հաջողությունները և առաջիկայում կատարվելիք անելիքները: Իր խոսքում ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուերին ներկա լինելու և հիշելու ու շնորհավորելու համալսարանին 100-ամյակի կապակցությամբ՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Քաղաքաշինության կոմիտեին կազմակերպված գեղեցիկ միջոցառմնան համար և նշեց, որ համալսարանի 100 ամյակի հանդիսավոր միջոցառումները կիրականացվեն  գալիք տարվա տարեսզբին։

     Շնորհավորական ուղերձով ելույթ ունեցավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ կարևորելով Համալսարանի դերը նաև իր ղեկավարած գերատեսչության մի շարք ոլորտներում՝ անվանելով համալսարանը մայր ԲՈՒՀ, նշելով ճանապարհաշինության, ջրամբարաշինության և էներգետիկ ոլորտներում համալսարանի աշխատակիցների և շրջանավարտների կարևոր դերակատարումը:

     ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորելով համալսարանի ռեկտորին, աշխատակիցներին և ուսանողներին 100-ամյա պատմության և ձևավորված ավանդույթների համար՝ կարևորեց ճարտարապետական և շինարարարական կրթական ծրագրերը և մաղթեց Համալսարանին նորանոր հաջողություններ:

     Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ջերմ մաղթանքներով շնորհավորեց 100-ամյակը հիշելով՝ համալսարանի հետ իր կապը սկսվել է այնտեղ ուսանելու տարիներից՝ նշելով որ մինչև հիմա շարունակում է դասավանդել համալսարանում:

     Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը:

     Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:

     Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար` «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվեցին`

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանը,

Ճարտարապետական գործունեության և կրթական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար` «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվեցին`

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Գառնիկ Արաիկի Ստեփանյանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմենակ Մարտունու Գրիգորյանը,

Ճարտարապետության և շինարարության կրթական համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվեցին`

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Վարդգես Հայկի Եդոյանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նկարչության ամբիոնի վարիչ, ճարտարապետ Գագիկ Շահենի Հովհաննիսյանը:

     Բացի մեդալներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհակալագրերով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ աշխատակիցներ` Արմինե Ղուլյանը, Ավետիք Արզումանյանը, Մարինե Քալանթարյանը Նելլի Մուրադյանը, Մադլենա Իգիթխանյանը, Տաթևիկ Փայտյանը, Թամարա Սարգսյանը, Վրեժ Թամազյանը, Գոհար Իսախանյանը, Արմեն Հարությունյանը, Յակով Աղբալյանը:

     Ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, շնորհավորելով ներկաներին, բոլոր պարգևատրվածների անունից շնորհակալություն հայտնեց հանձնված պարգևների և իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատանքի համար` հատուկ նշելով պետական և հասարակական կառույցների մշտապես համալսարանին աջակցելը:

Նշենք, որ համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական են և կամփոփվեն  2022 թվականի տարեսկզբին։

 

 373 просмотров всего,  1 просмотров сегодня

24.12.21

 374 просмотров всего,  2 просмотров сегодня