Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հերոսացած ադամը մեր համալսարանի ուսանող էր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու բախումների ժամանակ հակառակորդի գնդակներից զոհված հայ երիտասարդ հերոսների շարքերում էր նաև 20-ամյա Ադամ Սահակյանը: Ինչպես նրան ընկերներն են բնութագրում՝ բարության տիպար Ադամը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող էր….ապագայում, վստահ, նաև լավ մասնագետ:

Օրեր շարունակ լռությունից հետո, այսօր՝ ապրիլի 11-ին, հարազատները ճանաչել են մինչև վերջին շունչը պայքարած ու արիաբար զոհված Ադամի մարմինը:

Համալսարանի ողջ անձնակազմը, միանալով այս օրերին յուրաքանչյուր հայի շուրթերից հնչող աղոթքներին ու ցավակցական խոսքերին, խոնարհվում է մերօրյա հերոսների սխրանքի առջև՝ հավատքով, որ սեփական արյամբ Հայրենիքը պաշտպանած քաջ զինվորների հիշատակն անմահ է ու վառ:

Ադամ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ-ին, ժամը 17:30-ին, հուղարկավորությունը` 13.04.2016թ-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի Կոնդի եկեղեցում:

3,824  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

11.04.16

3,825  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր