Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել ՀՀ-ում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և դեսպանատան 2-րդ քարտուղար Յամանտաս Պաբիրժիսը: Այցն աշխատանքային էր՝ գնահատելու Լիտվայի հետ մեր համալսարանի համագործակցությունն ու իրականացրած ծրագրերը և քննարկելու ապագա՝ առավել հավակնոտ նախագծերը:

Դեսպանության ներկայացուցիչներին հյուրընկալեցին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը և համալսարանի ղեկավար կազմը, ովքեր փոխադարձաբար ողջունեցին միմյանց և շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ ստացված համագործակցության համար: Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հարկ համարեց առանձակի շեշտել մեր համալսարանում անցկացվող Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակաբաշխության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հաստատված մշակութային կապի գրավական, և առաջարկեց այս տարվանից մրցույթի մեկնարկի մասին հայտարարել ավելի վաղ՝ մեծ թվով մասնակիցներ ներգրավելու համար:

Ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը, հյուրերին ներկայացնելով մեր համալսարանի և միջազգային հեղինակավոր բուհերի հետ սերտ կապերը, օրինակ բերեց ինչպես Միլանի պոլիտեխնիկի, այնպես էլ Վիլնյուսի Դիզայնի և տեխնոլոգիայի քոլեջի հետ՝ ԵՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ շարժունության ծրագրի շրջանակում, 2019թ-ի մայիսին կնքված համագործակցության պայմանագիրը՝ համաձայն որի իրականացվել են դասախոսների և ուսանողների փորձի փոխանակումներ, վարպետության դասեր: 

Հանդիպման ներկաները հնչեցրեցին բազմաթիվ առաջարկներ՝ համագործակցությունն այսուհետև առավել ճկուն և արդյունավետ դարձնելու նպատակով: Պարոն Վարդանյանը նշեց, որ մեր համալսարանը շինարարական կազմակերպությունների կոնսորցիումի անդամ է և, քանի որ այս տարվանից Հայաստանում ակտիվանալու է ճանապարհաշինարարությունը, հույս հայտնեց, որ դեսպանատան աջակցությամբ, այդ գործում ներգրավված կլինեն նաև Մերձբալթյան երկրների խոշոր շինարարական կազմակերպություններ: Առաջարկների թվում էր նաև ճարտարապետություն, շինարարություն և դիզայն մասնագիտությունների համար մագիստրոսական կրկնակի ծրագրերի իրականացումը, որն ուսանողների համար բարենպաստ կլինի ոչ միայն մասնագիտական հմտությունները կատարելագործելու, այլ նաև՝ երկու երկրներում դիպլոմների ճանաչելիության առումով:

619  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր

12.02.20

620  Ընդամենը Դիտված, 8 Դիտվել է այսօր