Փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ավանդաբար տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան՚ մրցանակաբաշխությանը: Պատվով պետք է նշել, որ երիտասարդական այդ կարևոր մրցանակաբաշխությանը, «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ՚ անվանակարգում, մրցանակի է արժանացել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Հովսեփ Հովեյանի՝ «Սոցիալապես անապահով ուսանողների՝ մետրոյի երթերից անվճար օգտվելու՚ ծրագրի համար:
Արդեն 15 տարվա պատմություն ունեցող «Հայկյան՚ մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները: