(010) 303-300

ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (ԿԱԵ)տարածաշրջանային ղեկավարության կողմից հայտարարված «Աջակցություն ԿԱԵ-ի անդամ հաստատությունների թվային վերափոխմանը» խորագրով ծրագրի շրջանակներում  «Կրթական գործընթացների բարելավում շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ/BIM) թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով» նախագիծն իրականացնելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է արտասահմանցի վերապատրաստող փորձագետի մրցույթ:

Նախագծի նպատակն է ծանոթանալ ՇՏՄ/BIM ոլորտում արտասահմանյան բուհերում կիրառվող լավագույն փորձին և արտասահմանյան փորձագետի աջակցությամբ բարելավել ՃՇՀԱՀ կրթական գործընթացները՝ արդի թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։

ՇՏՄ/ BIM փորձագետին ներկայացվող որակավորման չափանիշները.

Վերապատրաստողը պետք է համալսարանին ներկայացնի ինքնակենսագրություն (CV), վերապատրաստման ծրագիր: Վերապատրաստողի ճանապարհածախսը և կեցության ծախսերը փոխհատուցվում են։ Վերապատրաստողի ամբողջական վարձատրությունն իրականացվելու է նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց հետո:

Դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև  հոկտեմբերի 15-ը:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Արտաքին կապերի վարչություն (international@nuaca.am, հեռ. +374 10 580177) կամ Ֆարնկոֆոնիայի Ակադեմիական նվաճումների կենտրոն ( cru.unaca@mail.ru ):

23.09.22