ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԴԻԶԱՅՆ» ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

Մատենադարանում տեղի ունեցավ «Դիզայն» ֆակուլտետի երեք մասնագիտությունների («Դիզայն», «Միջավայրի դիզայն», «Գրաֆիկական դիզայն») շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, միջազգային աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, ֆակուլտետի դեկան Ա. Բուբուշյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ծնողներ։ Ռեկտորը, շնորհավորելով համալսարանի հիմնադրման հոբելյանական տարվա շրջանավարտներին, նրանց նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն մաղթեց։ Պարոն Բուբուշյանը, դիմելով շրջանավարտներին՝ արդեն որպես գործընկերների, համոզմունք հայտնեց, որ վերջիններս ստացած գիտելիքներով վստահ կարող են մտնել աշխատաշուկա և բարձր պահել համալսարանի պատիվը։

Շնորհավորում ենք շրջանավարտներին և հաջողություն մաղթում գործունեության ասպարեզում։

 725 просмотров всего,  1 просмотров сегодня

16.07.21

 726 просмотров всего,  2 просмотров сегодня