Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին տրվեցին ստուգարքային գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Միջոցառումը սկսեց Դիզայն ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի ողջույնի խոսքով: Պարոն Մելիքյանը շնորհավորեց ուսանողներին և հույս հայտնեց, որ ապագայում իրենց ուսանողները կդառնան աշխարհահռչակ դիզայներներ:
Միջոցառմանը ներկա էին նաև Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը: Պարոն Բաղդասարյանը շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով ստեղծագործական անսպառ միտք և բեղուն ուսումնական տարի:
Միջոցառման ավարտին ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ևս հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ուսանողներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ բոլոր ասպարեզներում: