ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների 30 ամյակին նվիրված դասախոսություն, որը վարում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Քաղաքագիտություն և սերվիս ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների թեկնածու՝ Ցոլակ Ակոբյանը։ Բաց դասին ներկա էին միջազգայն կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը, փոխդեկաններ և տարբեր կուրսերի ուսանողներ։
Դասախոսության ժամանակ խոսվեց ԱՊՀ երկրների նշանակության, կարևորության և գործառույթների մասին: Հանդիպումը ավարտվեց հարց ու պատասխանով, որի շրջանակում մասնակիցները իրենց հետաքրքրող հարցերը ուղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:

 161 просмотров всего,  3 просмотров сегодня

15.10.21

 162 просмотров всего,  4 просмотров сегодня