Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՐՑԱԽՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ՍԵՐ ՈՒ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ ՆՎԵՐ ՏԱՐԵԼ

 Երեխաներն ամենից շատ խաղաղության գույնն են սիրում. մի փոքրիկի համար դա սպիտակն է, մյուսի համար՝ կարմիրը, կանաչը, դեղինը… Արցախցի փոքրիկները, օրվա հրամայականով, երազում են եռագույն խաղաղություն, վերադարձ ջերմ ու ընտանիքի սիրելի անդամներով շրջապատված տուն, վերադարձ դեպի սիրելի խաղերը՝ կապույտ և անաղմուկ երկնքի տակ, վերադարձ այնտեղ, որտեղ բոլորը ներկա են…

Արզնիի թիվ 1 առողջարանում հիմա այդպիսի փոքրիկներ են ապրում ու թեև կարոտած, թախծոտ աչքերով, բայց պապից, հորից ժառանգած և միայն հային հատուկ ապրելու ուժեղ կամքով և դրանից ծնված ժպիտով: Հանգստյան օրերին նրանք հյուրեր ունեին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը, որի յուրաքանչյուր անդամ իր բաժին սերը, ջերմությունն ու նվերն էր տարել փոքրիկներին: Նպատակը մեկն էր՝ փաստել, որ նրանք էլի տանն են իրենց Հայրենիքում՝ շրջապատված իրենց սիրող ու հոգատար մարդկանցով: Ու թեև լուսանկարներով հնարավոր չէ փոխանցել նրանց ողջ ուրախությունն ու ոգևորությունը, բայց ակնհայտ է, որ գույներով ու խաղերով լցված նրանց օրն իսկապես ստացվել է այնպես, ինչպես Արցախի հանրապետության այն դրոշը, որը նրանք նկարել և միավորել են մեկ խճանկարում՝ խորհրդանշելով աշխարհասփյուռ հայության միասնականությունն ու հաղթելու ուժը: Այցելությունը միակ անգամը չէր:

Մեր ուսանողները փոքրիկներին հաճելի ու տաքուկ անակնկալ էին պատրաստել նաև հաջորդ օրը՝ նրանց համար Երևանում զբոսանք և այլ զվարճանքներ կազմակերպելով: Հիմա յուրաքանչյուրիս կողքին են ապրում այսպիսի խրոխտ և պատերազմի ավարտին մեծ հույսով սպասող հայ փոքրիկներ, ովքեր ավելի ուժեղ են, նրանց ծիծաղի ձայնը ցանկացած զենքի արձակած ձայնից ավելի զիլ է, իսկ հայացքի մեջ գրված է մաքրամաքուր հայերենով՝ հաղթելու ենք:

211  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

12.10.20

212  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր