ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Արեվային էներգիայի գաղտնիքները բացահայտեց Փիթեր Գեվորգյանը

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դոկտոր Փիթեր Գևորգյանը: Դասախոսությունը կազմակերպված էր «Հայ ճարտարագետների և գիտնականների» ընկերության աջակցությամբ և նվիրված էր արևային էներգիային:

Հայաստանում էներգետիկայի օրենսդրական միջավայրի փոփոխություններից հետո, մասնավորապես երկկողմանի հաշվիչների կիրառման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, հանրային հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ աճել է: Այդ իսկ պատճառով Փիթեր Գևորգյանը կարևոր է համարում նմանատիպ հանդիպումները, որոնք նոր ու զարգացող սերնդին ծանոթացնում են արևային էներգիայի արտադրության պատմությանը, արևային համակարգերի նախագծման և շինարարության, ռիսկերի կառավարման ու տնտեսական գնահատման կարողություններին:

Դասախոսությանը մասնակից դասախոսներին և ուսանողներին Փ. Գևորգյանը ներկայացրեց մոտ ապագայում էներգիայի բացակայության կամ դրա գերբարձր արժեքների հասնելու հավանականությունը՝ այդ համատեքստում նշելով, որ արևի ճառագայթներից ստացվող էներգիան էներգիայի միակ աղբյուրն է, որ անսպառ է:  Մանրամասնելով արևային էներգիայի արտադրության տեխնոլոգիական հարցերը՝ Փ. Գևորգյանը հույս հայտնեց, որ հետևողական ու խելամիտ աշխատանքների արդյունքում՝ այլընտրանքային ու բնական էներգիան ապագայում կարող է հասանելի լինել յուրաքանչյուրին:

Հավելենք, որ Փիթեր Գևորգյանը էլեկտրատեխնիկայի դոկտոր է, Կանադայի ու Կալիֆորնիայի արհեստավարժ ճարտարագետների և Կալիֆորնիայի էներգետիկայի ճարտարագետների միության ակտիվ անդամ է:

 1,686 просмотров всего,  2 просмотров сегодня

04.10.16

 1,687 просмотров всего,  3 просмотров сегодня