Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՃՇՀԱՀ-ՈՒՄ՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՀԵՐԻՏԱԳ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2016 թ-ից ՃՇՀԱՀ-ում իրականացվում է ՀԵՐԻՏԱԳ ծրագիրը, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումները և մշակել մագիստրոսական ու շարունակական կրթական ծրագրեր, մասնավորապես՝ GIS-ի կիրառման շնորհիվ զարգացնել մշակութային ժառանգության փաստաթղթավորումը, զբոսաշրջության կառավարումն ու ձեռներեցությունը:

Մարտի 12-ին՝ ՀԵՐԻՏԱԳ ծրագրի շրջանակներում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հյուրընկալվել էր Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մարիա Խոսեն, ով հանդես եկավ «Կայուն զբոսաշրջության հիմնահարցերը» թեմայով դասախոսությամբ: Դասախոսությանը մասնակցեցին ՃՇՀԱՀ-ի ավելի քան 40 ուսանող և դասախոսներ: դասախոսությունն ուղեցվեց ակտիվ քննարկումներով, մասնակիցները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:  

Պրոֆեսոր Մարիա Խոսեի դասախոսությանը զուգահեռ իրականացվեց նաև աշխատանքային հանդիպում, որի շրջանակներում հրավիրվել էին զբոսաշրջության և գեոմատիկայի ոլորտների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչները։ Բանախոսները կիսվեցին սեփական փորձով ինչպես նաև խոսեցին համապատասխան ոլորտների արդյունավետ համագործակցության հնարավորությունների մասին։

Աշխատանքային հանդիպման բանախոսներն էին`

Անուշավան Սիմոնյանը՝ «GF մոնիտորինգ» ընկերության տնօրեն, որը գործունեություն է իրականացնում նավիգացիոն համակարգերի ոլորտում  

Աշոտ Նազարյանը՝ armhotels.com հյուրանոցների առցանց համակարգի համահիմնադիրը,

Արամ Ստեփանյանը՝ Գեոդեզիա և Քարտեզագրում ՊՈԱԿ-ի տնօրենը։

Բանախոսների հիմնական ուղերձն ուսանողներին այն էր, որ ժամանակակից հարափոփոխ աշխարհում հնարավորություններն ու ճանապարհները բազմաթիվ են և հաջողության հասնելու համար պետք է ունենալ ճկուն միտք և լայն մտահորիզոն, փնտրել մասնագիտական ունակությունները տարբեր ոլորտներում կիրառելու հնարավորություններ, հետագա գործունեության մեջ դրսևորել միջառարկայական մոտեցումներ՝ անընդհատ մտածելով ինքնակրթության մասին։  

Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր աշխատանքային արդյունավետ մթնոլորտ։ Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին։

645  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

14.03.19

646  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր