(010) 303-300

Շրջակա միջ., ջր. պաշարների պահպ. և արդ. օգտ. հիմնահարցերի ուսումնագիտական լաբ.

2015թ-ից ՃՇՀԱՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային CIF պայմանագրի շրջանակներում բակալավրիատի, մագիս­տրանտների ուսուցման մակարդակի բարձրացման, ինչպես նաև գիտական և ուսումնա­գիտական աշխատանքներ կատարելու նպատակով կազմավորվեց «Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիա»:

«Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի» ուսումնագիտական լաբորատորիան հագեցված է ժամանակակից փորձարարական չափիչ-վերստուգիչ սարքերով, որոնք թույլ են տալիս իրականացնել բնապահպանական հետազոտություններին առնչվող արդի փորձարարական աշխատանքներ: Լաբորատորիայում առկա են ջրի դիստիլյատոր և բիդիստիլյատոր, մուֆելային վառարան՝ 13000C, քարշիչ պահարաններ, չորանոց քիմիական նյութերի չորացման համար՝ 3500C, ցենտրիֆուգ՝19000 պտ/րոպե, ռադոնաչափ, պղտորաչափ, սպեկտրոֆոտոմետր, բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգրաֆ, պոտենցոստատ, թափահարող խառնիչ, պինդ նյութերի քայքայման միկրոալիքային վառարան, լուծույթների էլեկտրահաղորդականության, PH-ի և լուծված թթվածնի չափման սարք, ատոմաաբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր, անալիտիկ կշեռքներ՝ 220 գր. և 500գր., աղմկաչափ, կոլորիմետր, վակումային պոմպ և միկրոպիպետ: