ճարտարապետական նախագծման արվեստանոցը ստեղծվել է համալսարանի ղեկավարության ջանքերով, 2016թ. համալսարանի 95-ամյակի կապակցությամբ: Այս արվեստանոց-ստուդիան ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ ազատ և ստեղծագործ մթնոլորտի: Նորագույն սարքավորումներով հագեցած, ժամանակակից նախագծման ճարտարապետական արվեստանոցը հիանալի ստեղծագործական հարթակ է մասնագիտական համագործակցության, ստեղծագործական որոնման, հաղորդակցության և ուսուցման մթնոլորտի ձևավորման համար: Այստեղ ուսանողների և դասավանդողների միջև հարաբերությունները գործընկերային են, անմիջական և անկաշկանդ: Ուսանողները վայելում են ստեղծագործական կյանքի բերկրանքն ու ողջ հմայքը, որը հագեցած է ճարտարապետական ազատ փիլիսոփայությամբ, բազմազան հետազոտական և նախագծային քննարկումներով, հայեցակարգերի ազատ մտածողության դրսևորումներով: Այս ամենը համեմված է ուսանողական կյանքին բնորոշ ռոմանտիզմով, հումորով, ստեղծագործական որոնումներով: Արվեստանոցի հիմնական գործառույթներն են՝
Արվեստանոցում ապահովված են՝