Ապագա արվեստագետների առջև իր դռներն է բացել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լուսավոր և վերակառուցված դիզայնի արվեստանոցը: Երկարատև աշխատանքներից հետո արվեստանոցը շատ կարճ ժամանակում հասցրել է դառնալ ուսանող քանդակագործների, նկարիչ-լուսանկարիչների, դիզայներների սիրելի վայրը:
Արվեստանոցի հատուկ մասնագիտական կահույքը, քանդակների, մակետների նախագծման, փայտամշակման և մետաղամշակման հաստոցներն ուսանողներին թույլ են տալիս մշտական շփման մեջ լինել նյութի հետ, իսկ ուսանողների և հայտնի արվեստագետների գործերով ձևավորված միջավայրը՝ անդադար ու սիրով ստեղծագործելու ներշնչանքի աղբյուր: