ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Քաղաքաշինության ամբիոն

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քաղաքաշինության ամբիոնը հիմնվել է 1991թ.-ին: Ամբիոնի հիմնումը նոր խթան հանդիսացավ քաղաքաշինական կրթության համար, մտցվեցին նոր տեսական և գործնական դասընթացներ, հստակեցվեցին ճարտարապետական նախագծման առարկայի կազմում քաղաքաշինական նախագծերի տեղը, նպատակները, մեթոդները:

Համալսարանի ճարտարապետի դիպլոմը 1992 թվականից ճանաչվում է Ֆրանսիայի կառավարության կողմից և ընդունվում համարժեք Եվրոհամայնքի երկրների ճարտարապետի դիպլոմին:

Ամբիոնի վարիչներ են եղել ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Ա. Կանայանը (1991- 1992 թթ.), ճարտ. դոկտոր, պրոֆեսոր Արծ. Գրիգորյանը (1992- 2008 թթ.):

Ամբիոնի դասախոսները միջազգային և հանրապետական մրցույթներում և ստուգատեսներում բազմիցս արժանացել են պետական մրցանակների, իսկ նրանց կողմից ղեկավարված շրջանավարտների դիպլոմային աշխատանքները` ամենաբարձր մրցանակային տեղերի:

 9,791 просмотров всего,  8 просмотров сегодня

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ Ճարտարապետության դոկտոր, դոցենտ
Մամյան Զարուհի Հենրիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ ամբիոնի վարիչ
Կանայան Աշոտ Արդվարդի Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Առուստամյան Արսեն Արսենի Ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Օհանյան Սիրեկան Բորիսի Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր