(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բաց ստուդիայի թվով 21-րդ՝ «Միտքը, ժամանակը, ճարտարապետությունը» խորագիրը կրող զրույց-հանդիպումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021 լսարանում։ Հյուրը «ՈւՄԵԴՅԱՆ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, գլխավոր ճարտարապետ Լևոն ՈՒմեդյանն է: Պարոն ՈՒմեդյանի բազմամյա, մասնագիտական նվաճումներով հարուստ ճանապարհի ընթացքում Հայաստանում և Արցախում իրականացված բազմաթիվ և տարաբնույթ նախագծերի օրինակների դիտումից և վերլուծությունից զատ՝ ներկաները կներգրավվեն էքսպերիմենտալ-նախագծային ինտերակտիվ զրույցի մեջ։


07.02.20