(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքավորումների ձեռք բերման նպատակով: 

Յուրաքանչյուր գիտական սարքավորման ձեռք բերման համար կարող է տրամադրվել մինչև 20 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: 

Մրցույթի հայտի ձևը զետեղված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ինտերնետային կայքի (www.hesc.am) «Գիտական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժնում: 

Հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ, գիտական ստորաբաժանման՝ տվյալ սարքավորումով վերազինման անհրաժեշտության և կազմակերպության հետագա զարգացման համար դրա կարևորության մասին նշումով, առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների փողոց 22, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@hesc.am): 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը: 

Հայտի ձևը և այլ մանրամասներ հետևյալ հղումով ՝  http://www.hesc.am/am/04-10-2023 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ 010-21-01-40 (*113; *116), էլեկտրոնային փոստ՝ support@hesc.am): 

 

 

06.10.23