(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԿԼԵՐՄՈՆ-ՖԵՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում կիրականացվի ուսանողական համատեղ ամենամյա նախագծային շաբաթ՝ (Workshop-2024) «Պատմական ժառանգության պահպանման խնդիրները զբոսաշրջության կայուն զարգացման համատեքստում» թեմայով: Նախագծային շաբաթին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողները:

Բարձր առաջադիմությունը (ՄՈԳ) և օտար լեզվի լավ իմացությունը պարտադիր է: Նախընտրությունը տրվում է ֆրանսերենին տիրապետողներին:

Նախագծային շաբաթը տեղի կունենա 2024թ. հունվարի 26-ից փետրվարի 3-ը: Գրանցվելու համար դիմել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ մինչև 2023թ. հոկտեմբերի 15-ը:

Պատասխան ուսանողական այցը նախատեսվում է 2024թ. ապրիլին Երևանում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ճարտարապետւթյան ֆակուլտետ, աշխատասենյակ 2217:

06.10.23