(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Էրազմուս+KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2024-2025 ուստարում Իտալիայի Միլանի պոլիտեխնիկական համալսարանում «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների անգլերենով մեկ կիսամյակ ուսումնառության մասին:

Մրցույթին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի  3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի, նաև սահմանափակ հնարավորություններով ուսանողներ և ասպիրանտներ:

Հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը կտրվի ճարտարապետության ժառանգության ոլորտով հետաքրքրված ուսանողներին և ասպիրանտներին:

Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
  • Անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակը` (Motivation Letter) անգլերենով և հայերենով:​​​​ ​

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի անհարժեշտ է ներկայացնել ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետ մինչև ապրիլի 5-ը:

Մրցույթը կկայանա ապրիլի 8-ին, ժամը՝ 14:00-ին:

28.03.24