(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կոռունայի համալսարանում 2024թ. մայիսի 27-ից 31-ը կայանալիք բուհերի աշխատակազմերի ներկայացուցիչների միջազգային շաբաթին մասնակցելու վերաբերյալ:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • Անգլերենի B2 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (առկայության դեպքում),
  • Կոռունայի համալսարանում դասախոսությունների համառոտ ծրագիր՝ անգլերենով,
  • Անձնագրի առաջին էջի պատճենը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ` մինչև ապրիլի 10-ը ներառյալ: Մրցույթը կկայանա ապրիլի 11-ին, ժամը՝ 14.00-ին:

02.04.24