(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄՊԼԵԱՆՍԻ ՄՇԱԿՄԱՆԸ

Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) իրավաբանական ֆակուլտետի «Комплаенс» Գիտահետազոտական կենտրոնի հենքի վրա անցկացվում է ժամանակակից հակակոռուպցիոն կոմպլաենսի մշակմանը նվիրված միջազգային նախագիծ: Նախագծի նպատակներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հետազոտությունների բարձր մակարդակի ապահովումը, «Հակակոռուպցիոն կոմպլաենսի» հայեցակարգի մշակումը, ոլորտում առկա և ապագա խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների իրականացումը՝ ուղղված կրթական և գիտական գործընթացների արդի խնդիրների լուծմանը, ինչպես նաև պետական հակակոռուպցիոն քաղաքականության առկա մոդելների համատեքստում աշխարհի տարբեր երկրներում հակակոռուպցիոն ժամանակակից փորձի դիտարկումը: Նախագծի գաղափարական մասը ենթադրում է ԱՊՀ անդամ պետությունների գիտական և կրթական ներուժի օգտագործմամբ՝ հումանիտար համագործակցության մեխանիզմների մշակում, իսկ հիմնական խնդիրներից է՝ նախագծում ներգրավվել ԱՊՀ երկրների երիտասարդ հետազոտողներին և փորձագետներին, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի «Комплаенс» Գիտահետազոտական կենտրոնի հենքի վրա ձևավորել ժամանակակից միջազգային գիտական դպրոց և մշակել նոր գիտական հայեցակարգ: 

 Նախագծի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Միջազգային կապերի վարչությունից (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):

14.12.22