Սիրելի՛ համալսարանականներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը կազմակերպում է «ՃՇՀԱՀ ԲԼԻՑ» շախմատի մրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել համալսարանի ուսանողները, դասախոսները և աշխատակիցները։ Մրցանակակիրները կպարգևատրվեն նվերներով։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մոտենալ համալսարանի շախմատի սենյակ։
Մրցաշարը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՃՇՀԱՀ-ում:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու և փորձելու իրենց ուժերը հետաքրքիր մրցաշարում։