(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱԲԱԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2021թ․ նոյեմբերի 8-14-ը կազմակերպում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում։

Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, հասկանալ մեդիայի ազդեցությունը, պահպանել թվային հիգիենան, կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատվական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները։

Մեդիագրագիտության շաբաթը գլոբալ շարժում է, որ ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարի հայաստանյան մեդիագրագիտության շաբաթվան միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։

Նոյեմբերի 8-14-ը կարող եք միանալ բազմազան առցանց դաս-քննարկումներին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «#ԴԻՄԱԿայումենք» ֆեյսբուքյան արշավի էջում։ Այդտեղ կգտնեք նաև տեղեկություններ միջոցառումների ժամերի, խոսնակների և գրանցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությունների մասին։

Մեդիագրագիտության շաբաթվա առցանց միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

08.11.21