(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՊՈՆԱԿԱՆ «ԿՈՒԲՈՏԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

Ճապոնական «Կուբոտա» բարեգործական հիմնադրամը (“The Kubota Fund” Charitable Trust)  նախատեսում է տրամադրել դրամաշնորհներ զարգացող երկրների ուսանողներին, հետազոտողներին և պրակտիկանտներին՝ Ճապոնիայում ուսանելու, հետազոտություն իրականացնելու և ձեռնարկատիրական կամ այլ կազմակերպություններում վերապատրաստվելու նպատակով: Ցանկացողները կարող են դիմել ու ստանալ հնարավորություն վերապատրաստվելու, ուսանելու Ճապոնիայում:

Դրամաշնորհի առաջնային ոլորտներն են քաղաքացիական, էլեկտրական/էլեկտրոնային, մեքենաշինական, գյուղատնտեսական, էներգետիկ ինժեներիան, բնապահպանական գիտությունը և զարգացման տնտեսագիտությունը:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը  հունվարի 17-ն է: 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):

11.01.23