(010) 303-300

«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը սիրով հրավիրում է մասնակցելու Սամվել Շահինյանի հեղինակած «Հայ մշակույթը հազարամյակների ծիրում» գրքի շնորհանդեսին։

Գիրքը նվիրված է հայ մշակույթի բազմադարյա ուղուն՝ ընդգրկելով շուրջ 6200 տարվա պատմական ընթացք։ Հեղինակը ներկայացնում է հայ մշակույթի առանձնահատկությունները, ինչպես նաև առանձնակի անդրադարձ է կատարում ճարտարապետության և շինարարության ոլորտներում տեխնոլոգիական զարգացումներին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Միջոցսռումը տեղի կունենա ապրիլի 29-ին` ժամը 18:00-21:00-ն, ՃՇՀԱՀ ռեկտորատի դահլիճում (0 հարկ):

Միջոցառումը հիանալի հնարավորություն է ծանոթանալու հայ մշակութային ժառանգության խորքային շերտերին, ինչպես նաև հաղորդակից դառնալու ոլորտի հետաքրքիր վերլուծություններին և հեղինակային մեկնաբանություններին։

27.04.26