(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2019Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ 5-Ը ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԼՈՎԴԻՎ ՔԱՂԱՔՈՒՄ

Մասնակցության պայմաններ

  • Լինել ՃՇՀԱՀ բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանող,
  • Ունենալ գրավոր և բանավոր ֆրանսերենի իմացության լավ մակարդակ,
  • 2019թ. հունիսի 30-ի դրությամբ լինել 18 կամ 18 տարեկանից բարձր:

Մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչև 2019թ. մարտի 8-ը

  • Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը (https://formulaires.auf.org/participants/) և կցել հետևյալ փատաթղթերը. CV, ՃՇՀԱՀ-ի ուսանող լինելու մասին տեղեկանք, կիսամյակային գնահատականները:  

Մասնակցության հետ կապված ծախսերը

  • Ընտրված մասնակիցների տրանսպորտի, ապահովագրության, կացության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները:

Հավելյալ տեղեկատվության համար դիմել ՃՇՀԱՀ-ի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ակադեմիական նվաճումների կենտրոն (սենյակ 2314):

08.02.19