(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ՝ «INVEST YOUR TALENT IN ITALY» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։

Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։ Այս Ծրագրի շրջանակներում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսուցման կողմնորոշման հարցում։

Ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտերն ընդունվում են էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մոտենալ միջազգային կապերի վարչություն 2212 աշխատասենյակ կամ զանգահարել 010 58 01 77 հեռախոսահամարով:

04.02.22