(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ 5 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՐՑՈՒՅԹ

Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում Լեհաստանի Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում «Դիզայն» ուղղությամբ բակալավրիատի կրթական ծրագրով 5 ամիս ժամկետով ուսումնառելու վերաբերյալ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերեն և հայերեն՝ ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ:
  • Պորտֆոլիո:

Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի Դիզայնի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտությամբ ուսումնառող բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսի անգլերենի իմացությամբ ուսանողները:

Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, ներկայացված հիմնավորման նամակը (Motivation Letter):

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 21-ը:

Մրցույթը կկայանա նոյեմբերի 23-ին, ժամը՝ 14.00-ին:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-58-01-77 հեռախոսահամարով:

17.11.23