(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՉՔԵՐՈՎ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐ

Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը և Դիզայնի ֆակուլտետը համատեղ նախաձեռնում են «Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները նոր սերնդի աչքերով» խորագիրը կրող ծրագիր, որի ընթացքում Դիզայնի ֆակուլտետի ուսանողները կունենան բացառիկ հնարավորություն իրականացնելու ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանի հայկական սպասքի  էսքիզային  տարբերակների եռաչափ մոդելավորումը:

Ակնառու Է մեծանուն վարպետի ջանքերը հայկական սպասքի ձևավորման և զարգացման մեջ: Ցավոք աշխատանքները մնացել են անավարտ: Այս ծրագիրը հնարավորություն կտա  կյանքի կոչել Ռաֆայել Իսրայելյանի անավարտ աշխատանքները ներկա սերնդի կողմից:

 Մասնակցության հայտը լրացնել կարող են Դիզայնի ֆակուլտետի այն ուսանողները, որոնք գերազանց տիրապետում են 3D MAX ծրագրին:

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք մոտենալ Ուսանողական խորհուրդ( 2139 աշխատասենյակ):

11.01.23