(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՆԺԵՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՐԵՎԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոնը  «Արփիսոլար» ընկերության հետ համատեղ կազմակերպում է  «Ինժեների դերը արևային ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվեն ոլորտային հնարավորությունները և կքննարկվեն մարտահրավերները:

Աշխատաժողովի նպատակն է նպաստել արևային ոլորտի զարգացումներում ՃՇՀԱՀ ուսանողների ներգրավմանը՝ ընձեռելով հնարավորություն ձեռք բերելու նեղ մասնագիտական պրակտիկա և աշխատանք:

Աշխատաժողովի  ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

  1. Արևային էներգետիկայի զարգացման միտումները և հիմնախնդիրները Հայաստանում և աշխարհում:
  2. Ո՞վ է արևային ինժեները և ո՞րն է նրա դերը:
  3. Արևային տեխնոլոգիաների ստանդարտները և կիրառելիության մոտեցումներն «Արփիսոլար» ՍՊԸ-ում. Հարց ու պատասխան:
  4. Մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորությունը «Արփիսոլար» ՍՊԸ-ում:

Աշխատաժողովի ընթացքում  իրենց մասնագիտական փորձը կներկայացնեն   Արփիսոլար ընկերության չափագրող-ինժեներ Խաչատուր Թովմասյանը և ինժեներ-էներգետիկ Սուրեն Շիրինյանը:

Աշխատաժողովը տեղի կունենա 0 հարկի նիստերի դահլիճում  փետրվարի 23-ին ժամը 12:00-ին, մասնակցելու համար  անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի համար կարող եք զանգահարել 010 58 01 56 հեռախոսահամարին:

17.02.23