(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Էրազմուս+ ՀԳ1» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում Իսպանիայի Մալագայի համալսարանում դասավանդման (Ճարտարապետություն) մեկ տեղի վերաբերյալ (տևողությունը՝ 7 օր):

Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի նվազագույնը B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
  • Մալագայի համալսարանում դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով:                      

 Փաստաթղթերը պետք է ներկայացնել  ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետ: Ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. մայիսի 18-ը: Մրցույթը կկայանա 2021 թ. մայիսի 19-ին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել նաև Միջազգային և միջբուհական համագործակցության բաժին՝ 010 58 01 77 հեռախոսհամարով։

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով ներքոհիշյալ հղումներով՝

https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/distance-calculator_es

https://www.uma.es/icm/info/121495/partner-universities-and-thematic-fields1922/

https://www.uma.es/media/files/03._Plazas_2da_Convocatoria_STAFF_IN_GnqOEfw.pdf

https://www.uma.es/icm/info/123714/staff-in/

https://www.uma.es/icm/info/123714/staff-in/?set_language=en

10.05.21