(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 2023Թ.ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը    հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ:

 Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող   և գիտական կոչում ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝   առնվազն երկու ուսանողի ներգրավումով:

Մրցույթին մասնակցելու համար մինչև 2022թ. փետրվարի 15-ը պետք է   ՃՇՀԱՀ գիտության վարչություն  ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1)  Խմբի ղեկավարի դիմումը,

2) հայտը,

3) ծրագրի նախահաշիվը՝ մասնակիցների միջև գումարների բաշխման նշումով,

4) համապատասխան ֆակուլտետի գիտական   խորհրդի եզրակացությունը՝ թեմայի   արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ, 

5) մասնակիցների անձնագրերի պատճեները,

6) թեմայի ղեկավարի՝ վերջին 5 տարում հրատարակած գիտական և գիտամեթոդական աշխատանքների ցանկը,

7) ուսանողների ՄՈԳ-երի վերաբերյալ տեղեկանքներ՝ տրված համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից,

8) տեղեկատվություն հետազոտության արդյունքները մասնագիտական կրթական ծրագրերում ներդնելու հնարավորության վերաբերյալ:

Մրցույթին կարող են ներկայացվել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

1) Տեխնիկական գիտություններ

2) Ճարտարապետություն

3) Դիզայն

4) Տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ոլորտ):

Մրցույթը կազմակերպվում է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 (Ներքին հեռ. 656) հեռախոսահամարով:

 

30.01.23