ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Սիրելի դիմորդ,

2022-2023 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության ներբուհական քննությունների քննաթերթիկը ստանալու համար հունիսի 15-24-ը (աշխատանքային օրերին) ժամը 09:30-17:30-ին անձը հաստատող փաստաթղթով (այն փաստաթուղթը որով դիմում-հայտը լրացրել եք) և 1 լուսանկարով (3×4) մոտենում եք ընդունող հանձնաժողով:

Քննությանը Ձեզ հետ բերում եք՝

1. Անձնագրի և ծննդյան վկայականի բնօրինակները

2. Ստացած քննաթերթիկը

3. Բոլոր նկարչական և գծագրական անհրաժեշտ պարագաները (կապույտ գրիչ)՝ բացի թղթից

Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։ Քննությունը անց է կացվելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2 մասնաշենք), հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-58-01-56 հեռախոսահամարով։

 477 просмотров всего,  7 просмотров сегодня

20.06.22

 478 просмотров всего,  8 просмотров сегодня