(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ 180 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանի թվայնացված կենտրոնի կազմակերպած «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը տեղի կունենա սույն թվականի հունիսի 4-ին։

Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս հանդիսատեսին 180 վայրկյանում պարզ և հանրամատչելի ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

Մրցութին կարող են մասնակցել 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտպանել են իրենց թեկնածուական ատենախոսությունը մրցույթի եզրափակիչ փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև 2024 թվականի մայիսի 23-ը mt180-armenie@auf.org հասցեին:

Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևյալ հղմամբ: Հարցերի դեպքում կարող եք գրել mt180-armenie@auf.org հասցեին, կամ զանգահարել +374 93 38 33 36 հեռախոսահամարին։

03.05.24