HEN-GEAR 530373-TEMPUS-1-2012-IT-SMGR — Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների աշխատունակության բարձրագույն կրթական ցանց
2012թ. Հոկտեմբեր — 2015թ. հոկտեմբեր
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արևելյան երկրներում իրականացվող բարձրագույն կրթության բարեփոխումներին և արդիականացման գործընթացին` անդրադառնալով Հայաստանում որակի գնահատման և շրջանավարտների աշխատունակության խնդրին: Ծրագիրն օգնում է Հայաստանի համալսարաններին բացահայտել կրթական համակարգի արդյունավետությունը բարելավելու գործիքներն ու մեթոդաբանությունը՝ տեղական մակարդակով հայ շրջանավարտների տվյալների բազայի ներդրման միջոցով, որը, հետևելով Իտալիայի AlmaLaurea մոդելին, հետապնդում է երկու հիմնական նպատակ.
- Համալսարաններին և կառավարությանը տրամադրել արդյունավետ գործիք հասարակության վրա բարձրագույն կրթության երկարատև ազդեցության մոնիտորինգի համար.
- խթանել աշխատունակությունը և ցանցային կապը կրթական համակարգի և բիզնես հատվածի միջև:
Համակարգը թույլ է տալիս ձեռնարկություններին որոնել շրջանավարտների՝ ապահովելով շրջանավարտներին համապարփակ և ժողովրդավարական մուտք դեպի աշխատաշուկա:
Նախագծերը սահմանում են պահանջարկի առաջարկի համադրման ինտեգրված մոդել՝ հիմնված շրջանավարտների տվյալների բազայի վրա, Hen-Gear հարթակը հանդիսանում էկամուրջ համալսարանի և բիզնես աշխարհի միջև, որն օգնում է շրջանավարտներին և ձեռնարկություններին հեշտությամբ կապել միմյանց: