(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՒՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Դիզայնի ֆակուլտետի 15-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր գրաֆիկական խորհրդանիշի բաց մրցույթ: Մրցույթի մասնակիցները 16-ն էին, որոնց թվում՝ արտադրողներ, ՃՇՀԱՀ ուսանողներ ու դասախոսներ, որոնք ներկայացրել էին ավելի քան 68 գրաֆիկական խորհրդանիշի օրինակ:

Հաղթող խորհրդանիշի հեղինակը «MK DESIGN AGENCY»ՍՊԸ-ն էր` ի դեմս տնօրեն Կարեն Մելիքյանի: Երկրորդ հորիզոնականում ՃՇՀԱՀ ուսանող Վարդիթեր Հայրապետյանն էր, երրորդում` ՃՇՀԱՀ ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դասախոս Արամ Մուրադյանը: Առաջին երեք անվանակարգերը ընտրվեցին 2 փուլով անցկացվող քվեարկությամբ: Մրցույթի մյուս մասնակիցները արժանացան մասնակցության վկայականների:

19.04.22