ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սիրելի կանայք և աղջիկներ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մայրության և գեղեցկության միջազգային օրվա առթիվ: Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, միաժամանակ ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Անառարկելի է հայ կանանց դերը, ինչպես ընտանիքի պահպանման, նոր սերնդի դաստիարակության, այնպես էլ պետության համար կարևորագույն և շրջադարձային ժամանակաշրջաններում:
Մարտի 8-ը հենց այն եզակի օրերից է, երբ տղամարդիկ, թեև մշտապես այս գիտակցությամբ, բայց իրենց սիրո, հիացմունքի ու հպարտության մասին բարձրաձայն խոստովանելու առիթ են ունենում: Եվ ես՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր աշխատակցուհիների և ուսանողուհիների գլխավորությամբ, ջերմորեն շնորհավորում եմ հայ ազգի պարծանք կանանց՝ մաղթելով անկոտրում առողջություն, երբևէ չխամրող երջանկություն և ընտանեկան ներդաշնակություն:
ՃՇՀԱՀ ռեկտոր Գ.Շ.Գալստյան