ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 70 ամյակի կապակցությամբ: Լինելով ՀՀ Շինարարների միության տնօրենը և մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղարը, Դուք, հավատարիմ մնալով շինարարի վեհ կոչմանն ու առաքելությանը՝ տարիներ շարունակ օրինակ եք բոլորի համար: Անգնահատելի է Ձեր ներդրումը և նվիրումը նաև մեր համալսարանի կրթական ու գիտական կյանքում:
Դուք մեր համալսարանի մեծ ընտանիքի անբաժանելի անդամն եք: Կրկին սիրով շնորհավորում ենք Ձեր հոբելյանը՝ մաղթելով քաջ առողջություն, հաջողություներով ու մեծ ձեռքբերումներով պսակված երկար տարիների կյանք: