Այսօր ՃՇՀԱՀ Ընդունելության բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը և Արմեն Հարությունյանը մասնագիտական կողմնորոշում իրականացնելու նպատակով գտնվում էին Արարատի և Վայքի զորամասերում: Այստեղ զինվորներին բաժանվեցին բուկլետներ, ցուցադրվեցին մեր համալսարանը ներկայացնող ֆիլմեր:
Նշենք, որ այս նախաձեռնությունը ՀՀ Պաշտպանության նախարարության ծրագրերից է: