Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողներին աջակցելու կամ խրախուսելու համար գիտական խորհրդի որոշմամբ սահմանվել է կրթաթոշակ կամ ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու պայմանները։
Կրթաթոշակը տրամադրվում է նշված կետերից որևէ մեկին բավարարելու դեպքում՝
- Սփյուռքահայ երկկողմանիծնողազուրկ ուսանողին աջակցելու համար՝ տարեկան ուսման վարձի 80%-ի չափով՝ բակալավրիատի 2-րդ կուրսից սկսած մինչև բակալավրիատում անընդհատ ուսումնառության ավարտը, այն ուսանողին, ով չի օգտվում այլ կրթաթոշակային ծրագրերից կամ ուսման վարձի փոխհատուցման այլ աղբյուրներից։
- Մեկ կրթաթոշակ բակալավրիատի 3-րդ կուրսում սովորող ուսանողի համար՝ նախորդ չորս կիսամյակում ուսումնառության արդյունքներով ՄՈԳ-ի 18 միավորից ոչճ պակաս առավել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողին, ով չի օգտվում այլ կրթաթոշակային ծրագրերից կամ ուսման վարձի փոխհատուցման այլ աղբյուրներից՝ մեկ ուսումնական տարվա համար, ուսման վարձի 100%-ի չափով։
- Մեկ կրթաթոշակ մագիստրատուրայի ավարտական կուրսում սովորող ուսանողի համար նախորդ երկու կիսամյակում ուսումնառության արդյունքներով ՄՈԳ-ի 18 միավորից ոչ պակաս առավել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողին, ով չի օգտվում այլ կրթաթոշակային ծրագրերից կամ ուսման վարձի փոխհատուցման այլ աղբյուրներից տարեկան ուսման վարձի 100%-ի չափով։
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումը (զեղչ) տրամադրվում է նույն ընտանիքից համալսարանում սովորող երկու և ավելի ուսանողների համար, յուրաքանչյուր ուսման վարձի 10%-ի չափով՝ մինչև համալսարանի բակալավրիատում ուսումնառության ավարտը։
Ուսանողներին տրամադրված կրթաթոշակներն ուղղվում են նրանց ուսումնառության վարձի փոխհատուցմանը։
Մանրամասների համար կարող եք դիմել մինչև սեպտոմբերի 25-ը Արտասահմանցի սովորողների բաժին(010 58 01 77)։