Հուլիսի 19-ից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ մեկից ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ:
Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am
կայքի համապատասխան բաժնում հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները:
Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:
Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թափուր տեղերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ցուցակում․
Մասնագիտություն |
Անվճար |
Վճարովի |
Շինարարություն (շինարարական ճարտարագիտություն) |
0 |
414 |
Քաղաքային տնտեսություն |
5 |
80 |
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում |
1 |
50 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
0 |
37 |
Տեղեկատվական համակարգեր |
0 |
41 |
Տնտեսագիտություն |
0 |
104 |
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) |
0 |
24 |
Զբոսաշրջություն |
0 |
29 |
Սերվիս |
0 |
40 |