Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021 թ. մայիսի 6-ի գիտական խորհրդի որոշմամբ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններում արիությամբ աչքի ընկած հինգ ուսանողներ՝ Գաբրիել Վարազդատի Բադալյանը, Մակիչ Հրայրի Աղաջանյանը, Արմեն Գերասիմի Ավետյանը, Հովսեփ Հակոբի Ստեփանյանը, Վահան Հարությունի Հարությունյանը, պարգևատրվեցին «Հայաստան-Արցախ ինժեներական համագործակցության» ոսկե մեդալով:
Համալսարանը գնահատում և արժանին է մատուցում հայրենի հողի պաշտպաններին ու հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրում ունեցող իր ուսանողներին: Նրանց սխրանքը մեծագույն պատվի է արժանի, քանի որ հայրենասիրության բացառիկ դաս է բոլորի համար: