ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ,
սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Հայ կինը խոնարհության, նրբության, ուժեղ կամքի մարմնավորում է և իր անսահման համբերատարությամբ ու մեծահոգությամբ, ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ դարեդար եղել և մնում է մեր ազգային դիմագծի հզոր պահապանը:
Բացառիկ է հայ կնոջ դերը հատկապես ընտանիքի ամրության, պետության զարգացման ու հաջողությունների կերտման գործում: Հայ կնոջն է վստահված սերունդների դաստիարակության կարևորագույն առաքելությունը: Պատահական չէ, որ Մարտի 8-ը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, քանի որ հենց կինն է նոր կյանքի սկիզբն ու ավետողը:
Մայրության և գեղեցկության տոնին թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին ու գործընկերներին:
Առանձնահատուկ սիրով շնորհավորում եմ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով քաջառողջություն, անսահման երջանկություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և կանացի անմար հմայք:
ՃՇՀԱՀ ռեկտոր տ․գ․դ․ պրոֆեսոր Եղիազար Վարդանյան