(010) 303-300

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՒՂԻ. ԱՆՄԱՀ ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բարի, ընկերասեր և ազնիվ Լևոնն ընտրել էր տնտեսագետի մասնագիտությունը: Դեռ նոր էր հասցրել զգալ ուսանող լինելու բերկրանքը, երբ զորակոչվեց ժամկետային զինծառայության: 19-ամյա Լևոն Դանիելյանին ծանր, փորձություններով ու ցավով լի, բայց հերոսական ճանապարհ էր սպասում…

Կրտսեր սերժանտի կոչում ստացած Լևոնն իր օրինակելի ծառայության ու վարքի համար արժանացել էր երկու կրծքանշանի, իր անձնվեր ընկերասիրության շնորհիվ՝ վաստակել բոլորի սերն ու հարգանքը: Սակայն, ինչպես շատ հայորդիների, այնպես էլ Լևոնի կյանքը բախվեց հանկարծահաս պատերազմին, որտեղ հերոսի քաջությունն ու անձնվիրումը դարձան և’ Նրա բարեկամը, և’ ոսոխը:

Մարտունի, Ասկերան, Հադրութ, Շուշի. Լևոնի 44-օրյա ռազմական ուղին անցել է ծանրագույն մարտերի միջով: Լինելով հաշվարկի հրամանատար՝ թշնամուն պատճառել է զրահատեխնիկայի և մարդկային ուժի մեծաթիվ կորուստներ, դիպուկ հարվածներով քանիցս կասեցրել հակառակորդի գրոհները՝ փրկելով զինակից ընկերների կյանքերը:

Բազմակի շքանշանակիր Լևոնի վերջին կանգառը Շուշին էր: Համառ մարտեր մղելով մինչև վերջին շունչը՝ հերոսաբար զոհվել է նոյեմբերի 7-ին:

Փա՜ռք քեզ, լույսի ու հավերժի ճամփորդ, մեր ընկեր Լևոն:

22.02.21