Այսօր ուղիղ եթերում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը և Գիտական խորհրդի քարտուղար Լևոն Լևոնյանը խոսեցին երկրաշարժադիմացկուն շինարարության մասին և ներկայացրեցին ՀՀ շինարարական նորմերի արդիականացված և վերանայված տարբերակը: