(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐԸ՝ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ

Այսօր անցկացվել է մեծ հանդիսություն՝ Շինարարի մասնագիտական տոնին ընդառաջ, որն ավանդաբար նշվում է օգոստոսի երկրորդ կիրակին: Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղապետ Տարոն Մարգարյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:


Տոնական հավաքույթին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է տոնի վերահաստատման կարևորությունը՝ նշելով, որ այն ամեն տարի նշելը փաստում է, որ շինարարությունը եղել ու մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը:


Հայ շինարարներին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև քաղաքապետը: Տարոն Մարգարյանը հորդորել է միասնական ջանքեր գործադրել՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու, փորձառու կազմակերպություններ ու մասնագետներ ունենալու և երազանքի մայրաքաղաք կառուցելու համար. ՙԹող մեր քաղաքում երբեք չլռի շինարարական մուրճի ձայնը՚,-բոլորին մաղթել է Երևանի քաղաքապետը:


Շնորհավորանքներին ու բարեմաղթանքերին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Շինարարի օրվա առթիվ՝ քաղաքապետի ոսկե մեդալներին և պատվոգրերին են արժանացել ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Թովմասյանը:
Տոնական օրվա շրջանակում՝ շինարարներին պարգևներ է հանձնել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

11.08.17