ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ գործընկեր համալսարանների/ հաստատությունների հետ միասին իրականացնում է ESPAQ Տեմպուս նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից: Ծրագիրն ուղղված է Հայաստանի բարձրագույն կրթության կարևոր խնդիրներից մեկին` կրթության որակի և վերջնարդյունքների ապահովմանը՝ որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավման և նրանց ուսումնառության փորձառության ընդլայնման միջոցով:
2017 թվականի հունիսի 6-ից 9-ը ESPAQ նախագծի շրջանակներում կազմակերպվեց այց դեպի Բուխարեստի (Ռումինիա) Սպիրու Հարեթ համալսարան, որտեղ մասնակցեցին գործընկեր համալսարանների ներկայացուցիչները: Այցի նպատակը Սպիրու Հարեթ համալսարանում բարձրագույն կրթության որակի ապահովման խնդիրների քննարկումն էր՝ հայաստանյան համալսարանների համեմատությամբ: Այցին՝ ՃՇՀԱՀ-ից մասնակցում էր ՃՀԱՀ-ի Որակի կենտրոնի ավագ մասնագետ Ի.Վանյանը, ով ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի որակի ապահովման համակարգի կառավարման հիմնահարցերը: Այցի շրջանակներում Ի. Վանյանը հարցազրույց տվեց Սպիրու Հարեթ համալսարանի տեղական հեռուստաալիքին՝ ներկայացնելով ՃՇՀԱՀ-ի հիմնական նվաճումները ESPAQ նախագծի շրջանակում: