(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն

1998 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը նոր ուժով բարձրացրեց հանրապետությունում շինարարական նորմերի վերանայման, հուսալի սեյսմակայուն շինարարություն ծավալելու, ճարտարապետության և շինարարության ասպարեզում նոր որակի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու պահանջները:

Երկրաշարժի դասերով թելադրված այս պահանջների համապատկերում անհրաժեշտություն առաջացավ հանրապետությունում հիմնելու նոր բարձրագույն ուսումնական հաստատություն, որի արդյունքում 1989 թվականին ստեղծվեց Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը /2000 թվականից` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, իսկ 2014թվականից` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան/:

Համալսարանն իր բոլոր ենթակառուցվածքներով և ստորաբաժանումներով ստեղծվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմքի վրա: Նույն կերպ 1990թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա ստեղծվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը և ամբիոնի վարիչ ընտրվեց ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Հարությունի Բաբլոյանը: Ամբիոնի հիմնակազմում էին դոցենտներ Շ.Կնյազյանը, Ս.Սահակյանը, Լ.Դարբինյանը, Վ.Ավանյանը. Գ.Վերմիշյանը, Վ.Եդոյանը, Ռ.Ալեքսանյանը, Ն.Ասրյանը, Հ.Խչոյանը, Բ.Մելտոնյանը, ավագ դասախոս Լ.Սիմոնյանը, ասիստենտներ Գ.Շահվերդյանը և Ն.Ավանյանը:

Ամբիոնում ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքներին զուգահեռ կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ, անհրաժեշտության դեպքում համալսարանի այլ ամբիոների աշխատակիցների համար կազմակերպվել են գիտական խորհրդատվություններ,

2009 թվականից բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ ընտրվեց ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մանուկի Մխիթարյանը:

Վերջին տարիներին ամբիոնը համալրվել է երիտասարդ դասախոսներով: Ներկայումս ամբիոնում աշխատում են ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս.Մխիթարյանը /ամբիոնի վարիչ/, ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ռ.Ալեքսանյանը, պատվավոր պրոֆեսոր Շ.Կնյազյանը, դոցենտներ Գ.Վերմիշյանը, Վ.Եդոյանը, Ն.Գրիգորյանը, Հ.Կանեցյանը, ասիստենտներ ֆիզ.մաթ.գիտ.թեկ. Ա.Մելքոնյանը և Մ.Սարգսյանը, դասախոսներ Մ.Մկրտչյանը, Ս.Ավետիսյանը և Մ.Գրիգորյանը, լաբորանտ Գ.Շահվերդյանը, իսկ համատեղության կարգով՝ ՀՀ ԳԱԱ-ից հրավիրված ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վ.Հակոբյանը, դոցենտներ ֆիզ.մաթ.գիտ.թեկնածուներ Մ.Մկրտչյանը և Զ.Դավթյանը:

Ամբիոնը համահամալսարանական է և սպասարկում է բոլոր ֆակուլտետների /բացի դիզայն/ ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին, դասավանդելով անալիտիկ երկրաչափություն, գծային հանրահաշվի տարրեր, մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ, հավանականությունների տեսություն, ինչպես նաև հատուկ կուրսեր` մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ, պատահական պրոցեսներ:

Ամբիոնում ուսումնական աշխատանքներին զուգընթաց կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ նվիրված ինտեգրալ հավասարումների և ինտեգրալ ձևափոխությունների կիրառությանը հոծ միջավայրի մեխանիկայի եզրային խնդիրներում, մաթեմատիկական ֆիզիկայի հատուկ ֆունկցիաներին, անալիտիկ ֆունկցիաների եզրային խնդիրներին: Ս.Մխիթարյանի ղեկավարությամբ գործում է «Ճարտարագիտական պրոբլեմների մաթեմատիկական մոդելներ» գիտական սեմինարը: Ս.Մխիթարյանի ղեկավարությամբ ամբիոնի մի քանի երիտասարդ դասախոսներ աշխատում են իրենց թեկնածուական թեզերի թեմաների վրա: Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից հանրապետության և արտասահմանյան գիտական պարբերականներում հրատարակվել են շուրջ 50 գիտական աշխատություններ:

Ամբիոնում մշակվել են ուսումնամեթոդական նյութեր, բարդ թեմաների մատչելի շարադրման եղանակներ, ուսումնական ծրագրեր /ըստ մասնագիտությունների/, որոնք քննարկվել են ամբիոնի մշտական գործող գիտամեթոդական սեմինարներում: Արդյունքում դասախոսների կողմից վերամշակվել և հրատարակվել են 30 ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ուղղություններով.

ա/ Ֆրեդհոլմի և սինգուլյար իմտեգրալ հավասարումների կիրառություններ հոծ միջավայրի մեխանիկայի եզրային խնդիրներում,

բ/ մաթեմատիկական ֆիզիկայի խառը եզրային խնդիրների որոշակի դասերի ինտեգրալային օպերատորների համար պոտենցիալի տեսության մեթոդներով սպեկտրալ և հարակից ինտեգրալային առնչությունների ստացման եղանակների մշակում,

գ/ ինտեգրալ հավասարումների և ինտեգրալ ձևափոխությունների մեթոդների կիրառություններ դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրներում, քայքայման մեխանիկայում, ծակոտկեն գրունտներում հեղուկի ֆիլտրացիայի տեսության եզրային խնդիրներում,

դ/ բարակապատ մարմինների մեխանիկայի ասիմպտոտիկ և այլ մաթեմատիկական մեթոդներ:

Ամբիոնը ուսումնական և գիտական համագործակցության կապեր ունի Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ ԳԱԱ-ի և արտասահմանյան մի ծարք առաջատար բուհերի ու գիտական կենտրոնների հետ:

  1. Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը միջազգային գիտական և գիտաուսումնական համագործակցության մեջ է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի, Օդեսայի ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիայի, ՌԴ հարավային դաշնային համալսարանի /Դոնի Ռոստով/, Օստրավայի /Չեխիա/ տեխնիկական համալսարանի հետ:
Աղայան Կարո Լերենցի Ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Տեր-Պետրոսյան Գևորգ Վահանի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արևշատյան Նորիկ Գևորգի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լևոնյան Լևոն Հայկազի Գիտական խորհրդի քարտուղար
Գրիգորյան Մարինե Սամվելի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան
Էվոյան Նունե Էդիկի Դեկանի տեղակալ
Եդոյան Վարդգես Հայկի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարտիրոսյան Անգին Վիկտորի Տեխնիկական գիտությունների թեկնածու
Կանեցյան Հեղինե Գուրգենի Ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող, դոցենտ