(010) 303-300

Արտասահմանցի ուսանող

filetype_pdf ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Կ Ա Ր Գ

Արտասահմանյան քաղաքացիների ընդունելություն

ՃՇՀԱՀ-ի օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը իրականացվում է 2011թ.-ի ապրիլի 28-ի ՀՀ  կրթության և գիտության նախարարության պաշտոնական ծանուցման հիման վրա՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ընդունված և հաստատված N 700-Ն որոշման, որն է՝ ‹‹Օտարերկրյա ուսանողների ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության ընթացակարգ››: Համալսարան կարող են ընդունվել բոլոր անձինք, որոնք ունեն լրիվ միջնակարգ կրթություն և ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը:

Ուսումնական հաստատություններ ընդունվող դիմորդները ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

 

  1. դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.
  2. նախարարության կողմից տրամադրված  images  դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
  3.  բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
  4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
  5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
  6. 3 x 4 չափսի 4 լուսանկար.
  7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.
  8. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Նախապատրաստական

Արտասահմանյան քաղաքացիների համար համալսարանն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է ուսուցում նախապատրաստական խմբերում: Ընդունելությունը անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրությունների հիմքով և հարցազրույցի արդյունքներով: Խմբերի առկայության դեպքում ուսուցումը կարող է կազմակերպվել հայերենով, ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով: Նախապատրաստական խմբերում դասավանդվում են նկարչություն, գծագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, մասնագիտական ներածություն, հայոց լեզու, օտար լեզու առարկաները: Ավարտական քննությունների արդյունքով դիմորդները կարող են ընդունվել համալսարանի բակալավրիատ` համապատասխան մասնագիտություններով: Ուսումնառության ժամկետը  մեկ տարի է:

Բակալավրիատ

Բակալավրիատում ընդունելությունը կազմակերպվում է.

  • արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական խմբերի ավարտական քննությունների արդյունքով,
  • ընդհանուր հիմունքներով,
  • ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով՝ դիմորդների գիտելիքների ստուգման արդյունքով:

Դիմորդների ընդունելության քննություններ

  • Ճարտարապետության ֆակուլտետում` նկարչություն, գծագրություն, մաթեմատիկա, հայոց լեզու (ռուսաց լեզու, անգլերեն) առարկաներից:
  • դիզայնի ֆակուլտետում` նկարչություն, գծագրություն, հայոց լեզու (ռուսաց լեզու, անգլերեն) առարկաներից:
  • շինարարության ֆակուլտետում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու (ռուսաց լեզու, անգլերեն) առարկաներից:

Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների շրջանավարտները որպես հայոց լեզվի գնահատական կարող են փոխանցել ՀՀ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ավարտական քննության գնահատականը:

Ուսումնառության ժամկետը չորս տարի է:

Մագիստրատուրա

Մագիստրատուրա կարող են ընդունվել բակալավրի կրթական աստիճան ունեցողները.

  • միջկառավարական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում,
  • ընդհանուր հիմունքներով,
  • ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով,
  • միջբուհական համաձայնագրերի շրջանակներում,

Ուսումնառության ժամկետը երկու տարի է:

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մագիստրատուրայում շարժունակությունը իրականացվում է մեկ կիսամյակ կամ մեկ ուսումնական տարի ժամկետով: Բակալավրիատում և մագիստրատուրայում օտար լեզուներով ուսումնառությունը կազմակերպվում է միայն առկա ուսուցմամբ:

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրայում մագիստրոսի կրթական աստիճան ունեցողների ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով: Առկա ուսուցմամբ ուսումնառության տևողությունը 3 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 4 տարի:

Հնարավորության դեպքում համալսարանը ապահովում է հանրակացարանով:

2020-2021 ուստարում համալսարանում սովորում է 156 արտասահմանցի ուսանող հետևյալ երկրներից (136 սփյուռքահայ և 20 օտարազգի).

  • Սիրիայի Արաբական Հանրապետություն – 52
  • Վրաստան – 34
  • Ռուսաստանի Դաշնություն – 31
  • Հնդկաստանի Հանրապետություն – 8
  • Իրանի Իսլամական Հանրապետություն – 8
  • Լիբանանի Հանրապետություն – 8
  • Իրաքի Հանրապետություն – 3
  • Եգիպտոսի Արաբական Հանրապետություն – 3
  • Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 2
  • Թուրքիայի Հանրապետություն – 2
  • Մարոկկոյի Թագավորություն – 1
  • Ուկրաինա – 1
  • Ղազախստանի Հանրապետություն – 1
  • Ուզբեկստանի Հանրապետություն – 1
  • Էկվադորի Հանրապետություն — 1

 

2020-2021 ուսումնական տարում
համալսարան ընդունվող արտասահմանյան քաղաքացիների համար
սահմանված ուսման տարեկան վարձաչափերը` ըստ ուսման աստիճանի, ֆակուլտետների և ուսուցանվող լեզուների.

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԽՄԲԵՐ

Հայերենով ուսուցանվող խմբեր

600 000 դրամ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

700 000 դրամ

Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր

800 000 դրամ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 

Բակալավրիատի
ծրագրով ուսուցում

  Մագիստրոսի
ծրագրով ուսուցում

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

790 000 դրամ

890 000 դրամ

Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր

890 000 դրամ

990 000 դրամ

ՄՅՈՒՍ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ

  Բակալավրիատի
ծրագրով ուսուցում
       Մագիստրոսի
ծրագրով ուսուցում
Ռուսերենով ուսուցանվող խմբեր

690 000 դրամ

790 000 դրամ

Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր

790 000 դրամ

890 000 դրամ

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Օտարերկրյա, ազգությամբ հայ

800 000 դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ

990 000 դրամ

Համալսարանի բոլոր ֆակուլտետներում հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանվում է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափին հավասար: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել  «Միջազգային կապերի վարչություն»: