Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատը շարունակում է իր աշխատանքը արտակարգ ռեժիմով։ Այսօր առցանց կազմակերպված ռեկտորատի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև քննությունների վերահանձնման կարգը։
Որոշվեց՝ բակալավրիատի առկա ուսուցման կուրսերի բոլոր այն ուսանողներին, ովքեր քննաշրջանի ընթացքում դրական գնահատական չեն ստացել, հնարավորություն ընձեռել վերահանձնել դրանք առցանց եղանակով՝ ապրիլի 3-ին և 6-ին։
Ռեկտորատի մյուս որոշումներին իրազեկ լինելու համար շարունակե՛ք հետևել համալսարանի պաշտոնական հաղորդագրություններին։